Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մարկո Ռոյսը 12 տարի անց կհեռանա Դորտմունդի «Բորուսիա»-ից

Մարկո Ռոյսը 12 տարի անց կհեռանա Դորտմունդի «Բորուսիա»-ից

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ֆուտբոլիստը:

Ռոյսը կհեռանա «Բորուսիա»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Կիսապաշտպանը դորտմունդյան ակումբի կազմում հանդես է գալիս արդեն 12 տարի: 2012 թվականից մինչ օրը կիսապաշտպանն ընդհանուր առմամբ «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 424 խաղի:

«Կյանքիս կեսն անցկացրել եմ այս ակումբում և վայելել եմ ամեն օրն այստեղ, անգամ ամենադժվարին օրերը: Հիմա փորձելու եմ կենտրոնանալ մեզ համար որոշիչ առաջիկա խաղերի վրա` գիտակցելով` մեծ դժվարությամբ եմ հրաժեշտ տալու մրցաշրջանի ավարտին»,-ասել է Ռոյսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]